Ծաղկաձորում տեղի կունենա գիտության ֆինանսավորմանը նվիրված համաժողով

PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-ից 28-ը Ծաղկաձորում տեղի կունենա «ՀՀ-ում գիտության ֆինանսավորման ավելացման և ֆինանսավորման ուղիների դիվերսիֆիկացիայի հնարավոր ուղիները» խորագրով համաժողով: Հայաստանի երիտասարդական հիմնադրամից տեղեկացնում են, որ ծրագրի նպատակն է մեկ հարկի տակ համախմբել Հայաստանի երիտասարդ ու ավագ սերնդի գիտնականներին, իրականացնել մտքերի փոխանակում, ներկայացնել թեմատիկ դասախոսություններ ու արդյունքում հասնել գիտության ֆինանսավորման ավելացման ուղիների վերհանմանն ու նպաստել այդ ուղիների դիվերսիֆիկացիայի համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։ Համաժողովին կմասնակցեն երիտասարդ ու ավագ տարիքի գիտնականներ, գիտության կազմակերպիչներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ։

Համաժողովի ընթացքում անդրադարձ կլինի պետական բյուջեից գիտության ֆինանսավորման ձևերին, գիտամանկավարժական կադրերի պատրաստման և որակավորման խնդիրներին։ Կներկայացվի գիտության ֆինանսավորման ոլորտում միջազգային փորձը։ ՀՀ-ում գործող միջազգային գրանտատու կազմակերպությունները (DAAD, TEMPUS, FULBRIGHT և այլն) կներկայացնեն իրենց ծրագրերը։

Համաժողովն իրականացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---