Քոլեջների ուսանողները ավարտական քննությունները հանձնելու են ԳԹԿ կազմած թեստերով

PanARMENIAN.Net - Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական հաստատությունների այն ուսանողները, ովքեր ուսումնական հաստատություն ընդունվել են հիմնական կրթության հիմքով, 2011-2012 ուսումնական տարվանից սկսած հանրակրթական առարկաների ավարտական քննությունները հանձնելու են հանրակրթական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար սահմանված ընթացակարգով` գնահատման և թեստավորման կենտրոնի կազմած թեստերով:

Կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների տնօրեններին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից հանձնարարական է տրվել` հրամանագրելուց առաջ դիմորդներին տեղեկացնել վերոնշյալի մասին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---