WikiLeaks. ԱՄՆ-ը չի օժանդակում ՀՀ հետ հարաբերություններում Թուրքիայի նախապայմանների քաղաքականությունը

WikiLeaks. ԱՄՆ-ը չի օժանդակում ՀՀ հետ հարաբերություններում Թուրքիայի նախապայմանների քաղաքականությունը

PanARMENIAN.Net - WikiLeaks կայքը հրապարակել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆֆրիի 2010թ. հունվարի 26-ի հեռագիրը, որում նա անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Փաստաթղթում Ջեֆֆրին, մասնավորապես, նշում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման և հայ-թուրքական սահմանի բացման նպատակով 2009թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները մեծ նշանակություն ունեին տարածաշրջանի համար: «Սակայն ո'չ Հայաստանը, ո'չ էլ Թուրքիան ոչ մի քայլ չձեռնարկեցին վավերացման համար, քանի որ Թուրքիան նախապայմաններ է առաջադրում Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման տեսքով»,- նշում է նա: Փաստաթղթում ընդգծվում է նաև, որ այդ կետը համաձայնության մաս չի կազմել, և որ ԱՄՆ-ը չի օժանդակում այդ դիրքորոշումը: Ընդ որում, նա ընդգծում է, որ երկրների ապագա հարաբերությունները, միևնույն է, կապված են լինելու 1915թ. Հայոց ցեղասպանության հետ. «1915 թվականի իրադարձությունների ցանկացած բնորոշում որպես ցեղասպանություն բողոքի ալիք կբարձրացնի Թուրքիայում, ինչպես նաև ավերիչ ազդեցություն կունենա երկու երկրների քաղաքական, կոմերցիոն և ռազմական հարաբերությունների վրա»,- ընդգծել է նա:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---