Սերժ Սարգսյանը խորհրդակցել է դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ

Սերժ Սարգսյանը խորհրդակցել է դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ, որտեղ քննարկվել է նախկին խորհրդակցությունների հանձնարարականների կատարման ընթացքը:

Նախագահականից տեղեկացնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Անդրադարձ է եղել հատկապես պատժի անխուսափելիության խնդիրներին: «Ակնհայտ է, որ ամենից լավ պրոֆիլակտիկան` հանցագործությունների բացահայտումն է և պատժի անխուսափելիության ապահովումը: Ընդ որում` երկու խնդիր կա. մեկը վերաբերում է հանցագործությունների բացահայտման և քննության փուլերին, որ օպերատիվ և քննչական մարմինները պարտավոր են իրականացնել ժամանակին ու որակյալ, և երկրորդ խնդիրը` դատավճռի կայացումն է ու դրա ի կատար ածումը: Մենք երկու պարագաներում էլ խնդիրներ ունենք և այլևս չենք կարող հանդուրժել դրանց գոյությունը»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ այդ ուղղությամբ որոշակի ուսումնասիրություններ են կատարվել, որոնք նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը կներկայացնի խորհրդակցության մասնակիցներին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---