3 մայիսի 2003 - 19:31 AMT
ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ԳԵՐՄԱՆԻԱՆ ԵՎ ԳԱՂՏՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄԸ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻՆ
Մայիսի 15-ին Հոլիվուդի Հեռուստատեսային արվեստների եւ գիտությունների ակադեմիայում կներկայացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր ֆիլմ` «Գերմանիան եւ գաղտնի ցեղասպանությունը»: Ինչպես գրում է «Լոս Անջելես թայմզ» թերթը, տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, ֆիլմի ռեժիսոր եւ տնօրեն Մայքլ Հակոբյանն իր ֆիլմում օգտագործել է Հայոց ցեղասպանության մասին վկայող գերմանական փաստաթղթեր ու նամակներ, ինչպես նաեւ հարցազրույցներ Հայոց ցեղասպանության ականատեսների եւ այդ արհավիրքից փրկվածների հետ: Ֆիլմը ներկայացնում է Հայկական ֆիլմերի ֆոնդը: