26 օգոստոսի 2011 - 12:39 AMT
Աբխազիայում տեղի են ունենում վաղաժամկետ նախագահական ընտրություններ

Աբխազիայում վաղաժամկետ նախագահական ընտրություններին մասնակցում է երեք թեկնածու` Աբխազիայի ներկա նախագահ Ալեքսանդր Անկբավը, որը Սերգեյ Բագապշի մահվանից հետո ստանձնել է երկրի նախագահի պարտականությունները, վարչապետ Սերգեյ Շամբան, «Ազգային միասնության ֆորում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ռաուլ Խաջիմբան, հաղորդում է Georgia Times-ը:

Երկրում բացվել են 172 ընտրատարածքներ, ընտրացուցակներում կա 143 735 հազար մարդ: Ընտրատարածքները բացվել են 8:00-ին, փակվելու են` 20:00-ին:

ԿԸՀ պլանների համաձայն քվեարկության նախնական արդյունքները հրապարակվելու են 2011-ի օգոստոսի 27-ին:

2011-ի մայիսի 29-ին Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը մահացել է Մոսկվայի կլինիկաներից մեկում, որտեղ նա տարել է թոքի վիրահատություն: