26 օգոստոսի 2011 - 12:42 AMT
ԱՄՆ պետքարտուղարությունը լիբիական հաշիվներից $1,5 մլրդ կվերագործարկի

Լիբիայի Անցումային ազգային խորհրդի նախագահ Մուստաֆա Մոհամմեդ Աբդուլ Ջալիլի հետ բանակցությունների ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննարկել է ԱՄՆ-ում լիբիական հաշիվների վերագործարկման և դրանք ԱԱԽ-ին ու հումանիտար կազմակերպություններին փոխանցելու հարցերը, հաղորդում է պետքարտուղարության մամլո ծառայությունը:

«Այսօր մենք որոշում ընդունեցինք լիբիական հաշիվներից $1,5 մլրդ վերագործարկելու մասին, որը միասնական ժողովրդավարական պետության հաստատման համար կփոխանցվի ԱԱԽ-ին»,- հայտնել է Քլինթոնը:

ԱՄՆ-ում վերագործարկված հաշիվների ընդհանուր գումարից $500 մլն կհատկացվի միջազգային հումանիտար կազմակերպություններին, որից $380 մլն` ՄԱԿ հումանիտար կառույցներին:

Գումարից ևս $500 մլն կօգտագործվի Լիբիայում անհրաժեշտ սոցիալական և առողջապահական ենթակառուցվածքի մոդեռնիզացման և ապահովման համար:

Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամար Քադաֆիի հրաժարականը, որոնք վերաճեցին ռազմական դիմակայության կառավարական ուժերի և ապստամբների միջև: Մարտի 17-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև ընդունեց, որով նախատեսվում էր թռիչքներից զերծ գոտի ստեղծել Լիբիայի երկնքում և թույլատրվում էր ցանկացած միջոցներ կիրառել խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար: Մարտի 19-ին մեկնարկած գործողությունը ստացավ «Արևածագ. Ոդիսական» անվանումը. ՆԱՏՕ-ի դաշնակցական զինված ուժերը գնդակոծում են Քադդաֆիի ռազմավարական կետերը: