Ընդդիմադիր ՀԱԿ-ը դադարեցնում է իր մասնակցությունն իշխանությունների հետ բանակցություններում

Ընդդիմադիր ՀԱԿ-ը դադարեցնում է իր մասնակցությունն իշխանությունների հետ բանակցություններում

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը դադարեցնում է իր մասնակցությունը կոալիցիայի հետ քաղաքական երկխոսության շրջանակներում ընթացող բանակցություններում մինչև ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով, ՀԱԿ-ում Առաքելյանի ձերբակալությունը համարում են քաղաքական հետապնդում, ինչպես նաև այն որպես ճնշման և առքուվաճառքի միջոց օգտագործելու իշխանությունների փորձ:

Զուրաբյանը նաև հաղորդել է, որ բանակցությունների 5-րդ փուլի ժամանակ նրանք իշխանություններից հավաստիացում են ստացել, որ ակտիվիստների նկատմամբ պատժի միջոցը փոխվելու է, և իրավական համակարգը գործելու է նրանց նկատմամբ առանց որևէ խտրականության:

Նրա խոսքով, նրանք առաջարկել են իշխանություններին ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստներին երաշխիքների փոխարեն, սակայն խոստումները չեն կատարվել: Զուրաբյանը հավելել է, որ իշխանությունների խնդրանքով չի բացահայտել իշխանությունների հետ պայմանավորվածության դետալները:

Իշխող կոալիցիայի և ՀԱԿ միջև քաղաքական երկխոսության շրջանակներում հուլիսի 18-ից սկսվել են նրանց աշխատանքային խմբերի հանդիպումները: Գործընթացում որոշակի բարդություններ են ծագել օգոստոսի 9-ին ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների ձերբակալությունից հետո:

Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---