26 օգոստոսի 2011 - 14:45 AMT
Երևանի բնակիչները դառնում են քաղաքային իշխանությունների տրանսպորտային քաղաքականության զոհերը

Հայաստանի սպառողների ասոցիացիայի տվյալների համաձայն Երևանում հաշվվում են շուրջ 3000 միկրոավտոբուսներ (90 տոկոս), այն դեպքում, երբ քաղաքի գլխավոր պլանում «սևով սպիտակի վրա գրված է», որ դրանց բաժինն ընդհանուր տրանսպորտում չպետք է գերազանցի 19.2 տոկոսը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի Սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով, քաղաքապետարանի կողմից մշակված Երևանի զարգացման ռազմավարությունը չի ներառում էլեկտրատրանսպորտը, որը ողջ աշխարհում համարվում է էկոլոգիապես առավել մաքուր, «իսկ մենք ականատես կդառնանք, թե ինչպես մի գեղեցիկ օր փողոցներից կանհետանան տրոլեյբուսները»: Ավելին, Արմեն Պողոսյանը դժգոհ է, որ քաղաքապետարանը ՀԿ-ներին չի հրավիրում այդ ռազմավարության մշակումներին և քննարկումներին մասնակցելու:

Նա կողմ է, որպեսզի քաղաքում ավելի շատ ավտոբուսներ լինեն, ինչը թույլ կտա խուսափել երթուղային տաքսիների գերբեռնվածությունից: Ավելին, աշխատանքի են ընդունվում վարորդներ, ովքեր չունեն համապատասխան փորձ, ինչը հանգեցնում է բազմաթիվ ՃՏՊ-երի: