Ղրիմում մահմեդականներին արգելել են փաստաթղթերի համար գլխաշորով լուսանկարվել

Ղրիմում մահմեդականներին արգելել են փաստաթղթերի համար գլխաշորով լուսանկարվել

PanARMENIAN.Net - Ղրիմյան ուժայինները դատարանում հաղթել են մահմեդական կանանց. կանայք այլևս իրավունք չունեն փաստաթղթերի համար լուսանկարվել գլխաշորով, գրում է Analitika.at.ua-ը: Ղրիմի շրջանային վարչական դատարանը մահմեդականներին մերժել է վարորդական իրավունքի փաստաթղթի մեջ մահմեդական գլխաշորով լուսանկար փակցնելու հարցում:

Զիլեխա Կադիրովայի հայցը Պետավտոտեսչության Ղրիմյան վարչությանն ուղղվել էր առ այն, որ Թեոդոսիայի ՄԳՔԲ-ը չէր ցանկացել նրա մահմեդական գլխաշորով լուսանկարը փակցնել վարորդական իրավունքի փաստաթղթում, գրում է Sevnews.info-ն:

Նույնպիսի դիրք էր զբաղեցրել նաև ՂԻՀ-ում ՆԳՆ ՊՎ ՊԱՏՎ-ը, որտեղ տ-ն Կադիրովան դիմել էր իր իրավունքների և ազատությունների իրականացմանն աջակցելու խնդրանքով:

ՂԻՀ շրջանային վարչական դատարանը մերժել է հայցային պահանջների բավարարումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---