27 օգոստոսի 2011 - 11:24 AMT
«Չենք լռելու»-ն հեռուստաալիքներին աղբահանության համար գումար կտա

«Չենք լռելու»-ն հաջորդ շաբաթվանից սկսելու է «Աղբ եթերից» մրցանակաբաշխությունների շարքը, որի շրջանակներում ամսական 2 անգամ երիտասարդական նախաձեռնությունը արժանին կմատուցի հայրենի հեռուստաեթերի` գիտակից հասարակության կողմից առավել մերժված հաղորդումներից, ֆիլմերից կամ սերիալներից մեկին:

Նախաձեռնությունից տեղեկացնում են, որ բոլոր մրցանակակիրներին փոստով կուղարկվեն «Եթերային աղբի հավաստագրեր», իսկ հեռուստաընկերություններին, որոնց եթերում տեղ են զբաղեցնում հաղթողները, երիտասարդների հանգանակություններով յուրաքանչյուր մրցանակակրի համար կտրամադրվի 100-ական դրամ` աղբահանության գումար:Առաջին մրցանակակիրը հայտնի կդառնա մոտակա օրերին