27 օգոստոսի 2011 - 12:32 AMT
Facebook-ում վերբեռնվող նկարներն այժմ ավելի մեծ են

Facebook-ի բլոգը գրում է, որ վերափոխել է լուսանկարների դիտման համակարգը։ Ինչպես գրում է բլոգը, նկարներ կիսելը Facebook օգտագործողների ամենասիրելի գործունեությունն է, ցանցում վերբեռնվում է օրական մոտ 250 միլիոն լուսանկար։Այս տարի լուսանկարների դիտման համակարգի նոր տարբերակը գործարկելուց հետո, Facebook-ի ադմինիստրցիան ստացել է հետադարձ բազմաթիվ արձագանքներ և դրանցից ելնելով այժմ կրկին ամբողջապես փոխում է համակարգը։

Լուսանկարների դիտման նոր համակարգն ունի ամբողջությամբ սպիտակ ետին պլան և բոլոր վերբեռնվող լուսանկարներն ավելի մեծ են՝ 720x960 չափսերի։

Գլխավոր նկարների ալբոմում վերբեռնված լուսանկարները նույնպես ցուցադրվելու են բարձր որոշումով (resolution)։