27 օգոստոսի 2011 - 13:03 AMT
Երկրագնդի առաջին լուսանկարն արվել է 45 տարի առաջ

Երկրագնդի առաջին լուսանկարն արվել է 45 տարի առաջ՝ 1966թ-ի օգոստոսի 23-ին ՆԱՍԱ -ի կողմից։ Լուսանկարում երկիր մոլորակը երևում է լուսնի հորիզոնից բարձրանալիս։ Այս մասին գրում է Geek.com-ը։ Lunar ուղեծրի վրա տեղադրված տեսախցիկի հատուկ համակարգի շնորհիվ ավտոմատ կերպով հնարավոր էր եղել երևակել 70մմ ժապավենը։ Տեսախցիկը հագեցած էր երկու ոսպնյակով, որոնցից մեկը կատարում էր միջին որոշման լայն անկյունաչափով կադրեր (resolution), մինչդեռ մյուսը կատարում էր բարձր որոշմամաբ դետալային նկարներ։

Lunar ուղեծրի հինգ տիեզերանավեր ուղարկվել էին տիեզերք լուսինը նկարելու։ Նկարները ուղարկվում էին Երկիր, որտեղ ՆԱՍԱ-ի անձնակազմը տպում էր դրանք հսկայական չափսերով։ Ապա ՆԱՍԱ-ի անձնակազմը սկսում էր քայլել նկարների վրայով՝ ըտրելու համար լուսնի այն մասը, որտեղ հարմար կլինի վայրէջք կատարել։

Առաջին համարի Lunar ուղեծրի առաքելության ժամանակ էր, երբ ՆԱՍԱ-ն որոշեց լուսանկարել նաև Երկիր մոլորակը։

Սակայն նկարելը ռիսկային էր տիեզերանավի համար։ Վերջինիս դիրքի փոփոխությունը կարող էր ամբողջովին խախտել թռիչքի ուղղությունը և այդ դեպքում չէր կարողանա ետ վերադառնալ։ Սակայն ՆԱՍԱ-ն գտավ, որ արժե ռիսիկի դիմել։

Հետաքրքիր է, որ Lunar ուղեծրի տեսախցիկի համակարգը հետագա առաքելությունների համար չի օգտագործվել։ Պատճառն այն է, որ ՆԱՍԱ-ն վերացրել է բոլոր ուղեծիրները, որպեսզի նրանց ազդանշանները չխանգարեն հետագա ուղեծիրներին։