Մելիք-Շահնազարյանը Բաքվի քարոզչական քաղաքականությունը համեմատել է անբարոյական կնոջ վարքի հետ

Մելիք-Շահնազարյանը Բաքվի քարոզչական քաղաքականությունը համեմատել է անբարոյական կնոջ վարքի հետ

PanARMENIAN.Net - Որքան էլ տարօրինակ լինի, իրականում Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ մի տեղեկատվական պատերազմ չկա: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով գոյություն ունի վիրտուալ տարածություն` ստեղծված Ադրբեջանի կողմից, որտեղ նա «պայքարում» է իր դեմ: «Դրանով ադրբեջանցիները փորձում են ներկայացնել հասարակությանը, որ նրանք իբր այս դաշտում էլ են հաղթանակ տարել, բայց իրականում այն ամենը, ինչով նրանք զբաղվում են վերջին կես տարում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները կամ ելույթները հերքելն է: Այսինքն ադրբեջանական ԶԼՄ-ների հիմնական նպատակն է հերքել Հայաստանի ղեկավարության հայտարարությունները»,- ասել է քաղաքագետը:Նա նշել է, որ Ադրբեջանն այսօր շատ բարդ դրության մեջ է, քանի որ վերջին ժամանակները սուր քննադատության է ենթարկվել միջազգային կազմակերպությունների կողմից ժողովրդավարության և հանդուրժողականության հարցում. «Բացի դրանից, սրվում է Իրանի հետ տեղեկատվական պատերազմը, և զգալիորեն վատացել են Ադրբեջանի հարաբերությունները Թուրքմենստանի, Ռուսաստանի և Ղազախստանի հետ»,- նշել է նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը Բաքվի քարոզչական քաղաքականությունը համեմատել է անբարոյական կնոջ վարքի հետ, քանի որ երկրի ղեկավարությունը հայտարարում է, որ նա լավ հարաբերությունների մեջ է շատ երկրների հետ, սակայն մինչև հիմա նորմալ հարաբերություններ չի հաստատել դրանցից գոնե մեկի հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---