27 օգոստոսի 2011 - 13:49 AMT
«Կյանքի խոսքը» Հայաստանում գործող ամենավտանգավոր աղանդն է. քահանա

Հայաստանում գործող ամենավտանգավոր աղանդավորական կազմակերպությունը «Կյանքի խոսքն» է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը: «Նրանք վտանգավոր են իրենց ագրեսիվությամբ, հավաքների ժամանակ կիրառվող մեթոդներով: Մարդկանց զոմբիացնելու համար օգտագործում են բոլոր հնարավոր միջոցները` հոգեբանական ներգործություն, տեխնիկական միջոցներ, երաժշտություն, երգչախումբ»,- մանրամասնեց քահանան` հավելելով, որ «Կյանքի խոսքն» ունի մարդկանց ներգրավելու լայն ցանց և իրենց գործունեությունն ուղղում են հարուստ ընտանիքներ ներգրավելուն: Նրանց շարքերում կան քաղաքական գործիչներ ու շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Տեր Եսային անպատրաստ մարդկանց խորհուրդ չի տալիս անգամ հետաքրքրությունից ելնելով գնալ մասնակցել այդ հավաքներին:

Բանախոսը բարձրացրեց երեխաների իրավունքների պաշտշանվածության հարցը նույն այդ հավաքների ժամանակ` նշելով, որ երեխաները մեծահասակների հետ միասին արտաբերում են անհասկանալի լեզուներով բարբաջանքեր և ընկնում են տրանսի մեջ:

«Իրենց քարոզած ավետարանը կոչվում է «Բարoրության ավետարան»: Նրանք մարդկանց խոստանում են բարեկեցիկ կյանք»,- նշեց Տեր Եսային և հավելեց, որ երբ մարդիկ չեն ստանում խոստացված ֆինանսական հաջողությունները, դուրս են գալիս այդ աղանդից:

Բանախոսը նշեց, որ «Կյանքի խոսքին» ըստ վտանգավորության աստիճանի հաջորդում են Եհովայի վկաները, ավետարանչականները, մորմոնները և այլն: