Աղանդավորներին Հայաստանում նայում են որպես ընտրազանգվածի

PanARMENIAN.Net - Հայաստանում աղանդների ծավալած գործունեությունից ու ամենաթողությունից պարզ է դառնում, որ նրանք ունեն լուրջ պաշտպաններ և հովանավորներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Տեր Եսայի քահանա Արթենյանը` հավելելով, որ աղանդավորները նույնպես ընտրազանգված են: Նա նշեց, որ քաղաքական գործիչների համար շատ ավելի հեշտ է աղանդավորների հովվի հետ պայմանավորվել և ընտրություններում ապահովել 10 հազար ձայն, քան մեկ-մեկ պայքարել նրանցից յուրաքանչյուրի ձայնի համար:

Անդրադառնալով վերջերս “Աստծո ձայն” աղանդավորական շարժման հոգևոր առաջնորդի կոչին, քահանան նշեց, որ աղանդները սկսել են գործել ավելի ագրեսիվ: “Նա կոչ է անում համախմբվելու օրհասական պահին: Ո՞ւր էին այդ աղանդավորները արցախյան պատերազմի ժամանակ, երբ հայ ժողովրդի համար իրոք օրհասական պահ էր”,- ասաց Տեր Եսային`հավելելով, որ կրոնական կազմակերպությունները Հայաստանում ոչ թե քրիստոնեություն են տարածում, այլ լուծում են սոցիալական, քաղաքական խնդիրներ և դա քողարկում կրոնական գործունեության տակ:

Բանախոսը նշեց, որ իրավապաշտպաններն անընդհատ խոսում են աղանդավորների իրավունքների մասին և մոռանում են, օրինակ, երեխաների իրավունքների պաշտպանության մասին: “Երեխան առավոտյան 8.30-ից մեծահասակի հետ սկսում է շրջել փողոցում ու քարոզել: Բայց այդ ժամին նա պետք է դպրոցում լիներ”: Տեր Եսային նշեց, որ “Խղճի և կրոնի ազատության մասին” նոր մշակվող օրենքի նախագիծը կես քայլ առաջ է նախորդից այնքանով, որ փորձ է արվել տալ հոգեորսություն եզրույթի սահմանումը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---