Սերգո Կարապետյան. Գյուղացին պետք է զերծ լինի մտավախություններից

Սերգո Կարապետյան. Գյուղացին պետք է զերծ լինի մտավախություններից

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը օգոստոսի 26–ին ընդունել է խաղող մթերող ավելի քան երկու տասնյակ ընկերությունների ներկայացուցիչների, վերամշակողների ուշադրությունը հրավիրելով հանրապետության նախագահի կողմից ամիսներ առաջ տրված հանձնարականների՝ գյուղմթերքի, այդ թվում խաղողի ժամանակին ու ըստ պայմանագրերի մթերման ապահովմանը: «Գյուղացին պետք է զերծ լինի մտավախություններից ու անորոշությունից, որ իր ապրանքի համար կարող է ժամանակին չվճարվել կամ լինեն ձգձգումներ, ինչպես եղավ առանձին դեպքերում՝ անցյալ տարի»,- նշել է գյուղանտեսության նախարարը` հավելելով, որ ներկայումս ընթացող նորմալ մթերման գործընթացի տեմպը պետք է պահպանվի նաև խաղողի մթերման ժամանակ: Ինչպես կրկին շեշտել է Սերգո Կարապետյանը, ամբողջությամբ մթերվելու է գյուղացու արտադրանքը`մանավանդ որ նման հնարավորություն են տալիս նաև այս տարի մարզերում վերաբացված պահածոների գործարանները:

Նախարարը հորդորել է վերամշակող ընկերություներին՝ աշխատել բացառապես պայմանագրերով, որոնցում հստակ արտացոլված կլինեն ինչպես մթերման ծավալներն, այնպես էլ գումարների մարման ժամկետները: «Այս գործընթացը լինելու է ամենօրյա վերահսկողության ներքո, լուսաբանվելու է մամուլի միջոցով:Այն կազմակերպությունները, ովքեր բարեխղճորեն կկատարեն իրենց պարտավորություններն ու աչքի կընկնեն մթերման ծավալներով, կխրախուսվեն»,-ասաց նա:

Նախարարը մեկ անգամ ևս մթերողների ուշադրությունը հրավիրեց արտադրանքի որակի և մրցունակության ապահովմանը, նշելով, որ խաղողի մթերման 2010-ի ցուցանիշները այս տարի նույնպես կպահպանվեն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---