Իրանը հաշվի չի նստել ՄԱԿ-ի պատժամիջոցների հետ և ածխաջրածնային մանրաթելի արտադրություն է սկսել

PanARMENIAN.Net - Իրանը սկսել է իր ածխաջրածնային մանրաթելի արտադրությունը: Այդ նյութը կարելի է օգտագործել միջուկային ծրագրում, ուստի ՄԱԿ-ի պատժամիջոցները Թեհրանին արգելում են դրա վաճառքը: Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ահմադ ալ-Վահիդին հայտնել է, որ Թեհրանը որոշել է է ածխաջրածնային մանրաթելի սեփական արտադրությունը սկսել «դրա ձեռքբերման հետ կապված խնդիրների» պատճառով, որոնք ծագել են իրանական պետության վրա դրված պատժամիջոցների արդյունքում, հաղորդում է IRNA տեղական լրատվական գործակալությունը:

Իրանն ավելի վաղ ներկրում էր այդ նյութը հարստացված ուրան արտադրող ավելի ժամանակակից ցենտրիֆուգներում օգտագործելու համար:

ԱՄՆ-ը, Իսրայելը և մի շարք այլ երկրներ կասկածում են, որ Իրանը ծրագրում է միջուկային զենք ստեղծել: Թեհրանը հայտնում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում: ՄԱԿ-ը բազմիցս պատժամիջոցներ է դրել Իրանի վրա միջուկային ոլորտում նրա հետազոտությունների պատճառով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---