Բաքուն «ահազանգում է». Գերմանիայում կնշեն Արցախի անկախության 20-ամյակը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունները փորձում են գերմանական կառավարությանը հասցնել իրենց բողոքը 2011թ. աշնանը «Շտուտգարտում Հայաստանի մշակույթի օրերի» անցկացման կապակցությամբ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ինչպես հայտնի է դարձել, այդ հարցով զբաղվում է ոչ միայն Ադրբեջանի դեսպանատունը, այլև հյուպատոսությունը Շտուտգարտում, որոնք բողոքի նոտաներով «ռմբակոծում են» երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, պաշտոնական Բաքուն Գերմանիային «խնդրել է» համապատասխան քայլեր ձեռնարկել այդ միջոցառումների կանխման ուղղությամբ: Այդ միջոցին Ադրբեջանի պատվավոր հյուպատոսը նամակ է հղել Շտուտգարտի քաղաքապետին, իսկ ադրբեջանական սփյուռքը բողոքի ակցիա է կազմակերպել:

Շտուտգարտում Հայաստանի մշակույթի օրերը կկայանան 2011թ. սեպտեմբերի 16-ից 22-ը: Մշակույթի օրերի շրջանակում ծրագրվում է նաև սեպտեմբերի 19-ին Արցախի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---