Սեպտեմբերի 3-ին կնշվի ՀՀ և ԼՂՀ համատեղ քարտեզի օրը27 օգոստոսի 2011 - 16:44 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգ» մշակութային երիտասարդական հասարակական կազմակերպության շրջանակներում Կարեն Վրթանեսյանը նախաձեռնել է «Սեպտեմբերի 3` քարտեզի օր» ակցիան: Ակցիայի նպատակն է աչքի համար ընկալելի և հարազատ դարձնել Հայաստանի ճիշտ քարտեզը, քանի որ առայժմ «մարդկանց ուղեղներում ամուր նստած է Հայկական ԽՍՀ ու Հայաստանից պոկված ԼՂԻՄ ուրվագիծը»։ «Գաղափարը ծնվել է մոտ 2 շաբաթ առաջ: Իմաստն այն է, որ սեպտեմբերի 3-ին յուրաքանչյուր օգտատեր Facebook-ում կամ այլ սոցցանցերում իր հաշվում նկարի փոխարեն դնի Հայաստանի ու Արցախի քարտեզը` ազատագրված տարածքները ներառյալ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգ» ՀԿ անդամ Գևորգ Հեթանոս Ղազարեանը` հավելելով, որ օրն ընտրվել է պատահաբար: Հաշվի է առնվել այն փաստը, որ ամռան ամիսներին Facebook-ի և մյուս սոցիալական կայքերի օգտատերերը պասիվ են լինում, իսկ նոր ուսումնական տարվա մեկնարկին կրկին կակտիվանան: «Ժառանգ» ՀԿ-ն արդեն մի քանի ամիս է, ինչ իրականացնում է «Ճիշտ քարտեզ» նախաձեռնությունը, որի շրջանակում կազմակերպվել են «Ազատագրված, ոչ թե գրավված» և նման այլ ակցիաներ: «Նպատակը մեկն է, ձևաչափերն են փոխվում»,- ասել է Գևորգ Հեթանոս Ղազարեանը:
Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |