Թուրքիան կվերադարձնի քրիստոնեական եկեղեցիների ունեցվածքը29 օգոստոսի 2011 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկրետ է ստորագրել 1930-ականներից հետո բռնազավթված քրիստոնեական և հրեական եկեղեցիների ունեցվածքը վերադարձնելու մասին, գրում է ANCA-ն: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ճնշման արդյունքում թուրքական իշխանությունները կվերադարձնեն հայկական եկեղեցիների ողջ ունեցվածքի 1 տոկոսից պակասը»,- հայտարարել է ANCA նախագահ Քեն Խաչիկյանը և հավելել, որ այդ դեկրետն ընդամենը իրագործած զանգվածային կոտորածները քողարկելու նպատակ ունի: ANCA-ն մտադիր է Թուրքիայի որոշումը ներկայացնել ԱՄՆ Կոնգրես` դրա իրագործման վերաբերյալ որոշ երաշխիքներ ապահովելու համար: Դեկրետի համաձայն, եկեղեցիներին հանձնվելու են նախկին հոսպիտալները, մանկատների շենքերը և դպրոցները: Պատմական գրությունների համաձայն ավելի քան 2000 հայկական եկեղեցիներից, որոնք գործում էին ժամանակակից Թուրքիայի տարածքում մինչև 1915-ը, այսօր գործում է շուրջ 50-ը: Հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 43 «կողմ» և 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց ԱՄՆ ԱԳՆ-ին տրամադրվող ֆինանսական միջոցների մասին օրինագծում ուղղումները, որտեղ կարող են ընդգրկվել 306 բանաձևին համահունչ ձևակերպումներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին |