29 օգոստոսի 2011 - 11:13 AMT
MTV Video Music Awards. Քեթի Փերին ստացավ գլխավոր մրցանակ, իսկ Լեդի Գագան ցնցեց հանդիսատեսին

Ամերիկյան երգչուհի Քեթի Փերիի «Firework» երգի տեսահոլովակը ճանաչվեց տարվա լավագույն երաժշտական տեսահոլովակ MTV Video Music Awards 2011 մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի ունեցավ օգոստոսի 28-ին Լոս Անջելեսում Nokia Theater-ում:

Կանանց շարքում լավագույն տեսահոլովակը բաժին ընկավ Լեդի Գագային «Born This Way» երգի տեսահոլովակի համար:

Տղամարդկանց շարքում լավագույն տեսդահոլովակը բաժին ընկավ Ջասթին Բիբերին «U Smile» տեսահոլովակի համար: Լավագուն նոր արտիստ ճանաչվեց Tyler, The Creator:

Լավագույն ռոք վիդեո անվանակարգում հաղթեց Դեյվ Գրոլի Foo Fighters խմբի «Walk» տեսահոլովակը, «Լավագույն պոպ վիդեո» անվանակարգում հաղթեց Բրիթնի Սփիրսը:

Այս տարի մրցանակաբաշխությունը չանցավ առանց «թեթև շոկի», քանի որ երգչուհի Լեդի Գագան հերթական անգամ ցնցեց հանդիսատեսին` այս անգամ հայտնվելով տղամարդու կերպարով: