Գագիկ Մինասյան. Իշխանությունը չի միջամտի իրավական գործընթացներին նույնիսկ հանուն ՀԱԿ հետ երկխոսության

Գագիկ Մինասյան. Իշխանությունը չի միջամտի իրավական գործընթացներին նույնիսկ հանուն ՀԱԿ հետ երկխոսության

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները չեն միջամտի իրավական գործընթացներին նույնիսկ հանուն ՀԱԿ հետ երկխոսությունը շարունակելու: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ հետ բանակցություններում կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով, հիմա ՀԱԿ-ը պահանջում է իշխանություններից այն, ինչ հակասում է նրան, ինչ պահանջել են իշխանություններից: «Պատճառը, որից ելնելով ՀԱԿ-ը դադարեցրել է իր մասնակցությունը քաղաքական երկխոսության գործընթացին, ոչ մի քննադատության չի դիմանում»,- նշել է նա` մեկնաբանելով ՀԱԿ պահանջը ՀԱԿ ձերբակալված ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին: Պետք է նշել, որ Մինասյանը մեծ հարգանքով է խոսել ՀԱԿ աշխատանքային խմբի մասին` նշելով բարեկամական մթնոլորտը, որում ընթացել են աշխատանքային խմբերի հանդիպումները` չնայած տեսակետների բախմանը:ՀԱԿ-ի ու կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Խմբերն ընդունել են առաջիկա բանակցությունների օրակարգը, որը բաղկացած է երկու հարցերից: ՀԱԿ-ն առաջադրել է արտահերթ ընտրությունների պահանջը, իսկ իշխող կոալիցիան` քաղաքական մրցակցության ապահովման կանոնների մշակման հարցը:

Որոշ բարդություններ առաջացան, երբ օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն կիրառեց Կոնգրեսի համակիրների նկատմամբ: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել: ՀԱԿ-ը հայտարարեց իշխանությունների հետ բանակցությունների հնարավոր դադարեցման մասին, սակայն օգոստոսի 23-ին Հայաստանի կառավարության Ընդունելությունների տանը կայացած հանդիպումից հետո ՀԱԿ աշխատանքային խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց իր համոզմունքի մասին, որ առաջիկայում Տիգրան Առաքելյանի համար խափանման միջոցը կփոխվի: Իշխանության և ՀԱԿ-ի աշխատանքային խմբերի հաջորդ հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 26-ին, սակայն այդ օրը ՀԱԿ-ը հայտարարեց իշխանության հետ քաղաքական երկխոսության գործընթացին իր մասնակցության դադարեցման մասին, մինչև որ Տիգրան Առաքելյանը ազատ արձակվի: ՀԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով, իրենք Տիգրան Առաքելյանին «քաղբանտարկյալ» են համարում:

4  29.08.11 - ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---