Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմն առաջիկա խաղերում

Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմն առաջիկա խաղերում

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ հրապարակեց թիմի կազմը, որը կնախապատրաստվի 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներին Անդորրայի (սեպտեմբերի 2-ին) և Սլովակիայի (սեպտեմբերի 6-ին) թիմերի հետ:

Ազգային ընտրանին օգոստոսի 29-ից 31-ը եռօրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը:

Հայաստանի հավաքական են հրավիրվել 20 ֆուտբոլիստներ`

Դարպասապահներ`

Ռոման Բերեզովսկի, «Խիմկի» Ռուսաստան

Գևորգ Կասպարով, «Միկա»

Պաշտպաններ

Սարգիս Հովսեփյան, «Փյունիկ»

Ռոբերտ Արզումանյան, «Յագելոնիա», Լեհաստան

Լևոն Հայրապետյան, «Լեխիա», Լեհաստան

Հրայր Մկոյան, «Միկա»

Վալերի Ալեքսանյան, «Սանատ Նաֆթ», Իրան

Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»

Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»

Դենիս Թումասյան, «Ուրալ»

Կիսապաշտպաններ

Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ», Դ. Ուկրաինա

Արթուր Եդիգարյան, «Բանանց»

Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա

Էդգար Մալաքյան, «Փյունիկ»

Մասիս Ոսկանյան, «Ռոզելար», Բելգիա

Զավեն Բադոյան, «Իմպուլս»

Հարձակվողներ

Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ» Դ. Ուկրաինա

Մարկոս Պիզելլի, «Մետալուրգ» Դ. Ուկրաինա

Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան

Յուրա Մովսիսյան, «Կրասնոդար», Ռուսաստան

Արթուր Սարկիսով, «Շիննիկ», Ռուսաստան

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---