«WORLD FOOD MOSCOW 2011» ցուցահանդեսին 8 հայկական ընկերություն է մասնակցելու

«WORLD FOOD MOSCOW 2011» ցուցահանդեսին 8 հայկական ընկերություն է մասնակցելու

PanARMENIAN.Net - Զարգացման հայկական գործակալությունը և Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամը (FREDA) սեպտեմբերի 13-16-ը Մոսկվայում կայանալիք «WORLD FOOD MOSCOW 2011» սննդի և խմիչքների 20-րդ միջազգային ցուցահանդեսի համար իրականացնում են հայկական ընկերությունների մասնակցության կազմակակերպչական աշխատանքները:

Ցուցահանդեսը բաղկացած է 11 բաժիններից, այդ թվում` ձուկ և ձկնամթերք, միրգ և բանջարեղեն, հրուշակեղեն, նպարեղեն, պահածոներ, կաթնամթերք, խմիչքներ և այլն: Մեծ հեղինակություն վայելող և ավանդւյթներ ունեցող այս միջոցառմանը մասնակցում են 58 երկրներ: Յուրաքանչյուր տարի սննդի ոլորտի ավելի քան 50,000 մասնագետներ տարբեր երկրներից այցելում են ցուցահանդես:

Ցուցահանդեսի միասնական հայկական տաղավարի ներկայացման և կազմակերպման համար ֆինանսական աջակցությունը տրամադրում է Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամը (ՀԳՏՏԶՀ):

Միասնական հայկական տաղավարում ներկայացված են լինելու հետևյալ 8 տեղական ընկերություննները` «Էդվագ գրուպ» ՍՊԸ-ն իր 365 գինիներ ապրանքանիշով, «Երևանի գարեջուր» ՓԲԸ, «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ, «Չիզ Թաուն» ՓԲԸ, «Ալիշան» ՍՊԸ, «Մեղրու պահածոների գործարան» ՓԲԸ-, «Հայաստանի բարիքներ» ՓԲԸ- և «ՍԻՍ Նատուրալ» ՍՊԸ:

Հիմնադրամն ունի բաժնեմասային կապիտալ ներդրում վերը նշված ընկերություններից վեցում: Վերոնշյալ ցուցահանդեսին մասնակցության նպատակն է նպաստել տեղական արտադրության ապրանքների առաջմղմանը և հայկական ընկերությունների արտահանման ծավալների մեծացմանը:

ՀԳՏՏԶՀ-ն ներդրումային հիմնադրամ է, որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) համատեղ աջակցությամբ: ՀԳՏՏԶՀ նորարարական ֆինանսական գործիքների միջոցով ներդրումներ է կատարում գյուղական ուղղվածություն ունեցող ՓՄՁ-ներում` միաժամանակ տրամադրելով նաև կառավարչական աջակցություն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---