29 օգոստոսի 2011 - 16:46 AMT
WikiLeaks-ը հրապարակել է գաղտնի փաստաթղթերի հերթական չափաբաժինը

WikiLeaks կայքը տարբեր երկրներում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների 133 887 գաղտնի փաստաթուղթ է հրապարակել: Հրապարակումից հետո մուտքը փաստաթղթերին 36 ժամվա ընթացքում փակ է եղել համակարգի վրա DOS-հարձակումների պատճառով: Սակայն, ինչպես հաղորդում է WikiLeaks պաշտոնական կայքը, այժմ տեղեկատվությունը հասանելի է պահեստային սերվերների շնորհիվ: Առաջին անգամ ողջ տեղեկատվությունը հասանելի կլինի բոլոր երկրներում, որտեղ հավատարմագրված են ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունները: