29 օգոստոսի 2011 - 17:31 AMT
«Ռեսո»-ն ներկայացրեց իր նոր պրոդուկտը` անհատական բժշկական ապահովագրության ResoMed փաթեթը

Օգոստոսի 26-ից 28-ը Աղվերանի «Երեքնուկ» հանգստյան գոտում «Ռեսո» ապահովագրական ընկերությունն իր ուսումնական ծրագրի շրջանակներում կազմակերպել էր ուսումնաժամանցային հավաք` գործակալական ցանցի մենեջերների համար: Հայաստանյան ապահովագրական շուկայում յուրօրինակ առաջին հավաքի նպատակն էր մենեջերների գիտելիքների և հմտությունների հարստացումը ՌԵՍՈ-ի ապահովագրական պրոդուկտների, դրանց վաճառքի տեխնիկաների վերաբերյալ, ինչպես նաև մենեջերական թիմի ամրապնդումը:

Հավաքին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության մարզերց գործակալական ցանցի զարգացման 70 մենեջեր: Ոսումնական ծրագրի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները` մենեջերների դերը և նշանակությունը ընկերության բիզնես գործունեության գործում, Crosseling-ի մշակույթի ձևավորումը, ԱՊՊԱ պայմանագրերի վերակնքումը և այլն: Հավաքի ընթացքում մենեջերներին ներկայացվեց նաև ընկերության նոր պրոդուկտը` անհատական բժշկական ապահովագրության ResoMed փաթեթը:

Ուսումնական գործընթացն ավելի հետաքրքիր և մատչելի դարձնելու համար դասընթացն իրականացվում էր գործնական և ժամանցային խաղերի միջոցով, որի ընթացքում տեղի էր ունենում ինչպես մենեջերների մտերմացում, այնպես էլ գիտելիքների և փորձի արդյունավետ փոխանակում: