29 օգոստոսի 2011 - 17:32 AMT
Ռուսաստանի ջավախահայությունը Վրաստանից պահանջում է քիթը չմտցնել ուրիշի գործերի մեջ

Ռուսաստանի ջավախահայությունը այսօր հաղորդագրություն է տարածել, որտեղ, մասնավորապես, անդրադարձել է վրացական և ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներին, որոնք տեղեկատվություն են տարածել այն մասին, թե իբր Վրաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման կողմնակիցն է: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն, Վրաստանի սփյուռքի հարցերի պետնախարար Միրզա (Պապունա) Դավիտայան հայտնել է, որ Վրաստանը միանշանակ սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Ադրբեջանի այսպես կոչված «օկուպացված տարածքների» ազատագրման կողմնակիցն է:

«Ռուսաստանի ջավախահայութունը գտնում է, որ Վրաստանի պաշտոնական անձանց հայտարարությունները սրում են առանց այդ էլ լարված իրադրությունը տարածաշրջանում: Մենք Վրաստանի իշխանություններից վճռականորեն պահանջում ենք չզբաղվել սադրանքներով և քիթը չմտցնել ուրիշի գործերի մեջ»,- նշվում է հայտարարության մեջ: