Ուկրաինայում Հայաստանի քաղաքացին դանակահարել է երեք հոգու

Ուկրաինայում Հայաստանի քաղաքացին դանակահարել է երեք հոգու

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Զմիևյան շրջանի Տարանովկա գյուղում Հայաստանի 22-ամյա քաղաքացին փողոցային կռվի ժամանակ դանակահարել է երեք հոգու: Ինչպես հաղորդում է «Օբյեկտիվ» լրատվական գործակալությունը, Հայաստանի քաղաքացին, որը հյուր է եկել իր հորեղբոր մոտ, վաղ առավոտյան վերադառնում էր աղջկա տնից և փողոցում հանդիպել է տեղի բնակիչներին: Տղամարդկանց միջև կռիվ է բորբոքվել, չնայած մինչ այդ հանդիպումը նրանք անգամ ծանոթ չեն եղել, հաղորդում են ոստիկանության շրջանային վարչության մամլո ծառայությունից:

Արդյունքում 31-ամյա և 39-ամյա տղամարդկանց մոտ բժիշկները գլխի ծակած-կտրած վերքեր են հայտնաբերել, իսկ նրանց 37-ամյա համագյուղացու մոտ` որովայնային խոռոչի խորը ծակած-կտրած վերք` փայծաղի, աղիքների և ստոծանու վնասվածքներով:

Զմիևյան շրջանային բաժանմունքում քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 15-րդ հ., 115-րդ հ. 7-րդ մ. 2-րդ կ. համաձայն (կանխամտածված սպանության փորձ): Բերման ենթարկվածին 10-ից 15 տարվա ազատազրկում է սպառնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---