Հայ շախմատիստ Դավիթ Գևորգյանը հաղթել է «Ազգերի գավաթ» միջազգային առաջնությունում

Հայ շախմատիստ Դավիթ Գևորգյանը հաղթել է «Ազգերի գավաթ» միջազգային առաջնությունում

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Լուգանի երկրամասի Վալույան շրջանում կայացավ «Ազգերի գավաթ» ավանդական միջազգային առաջնությունը, որին մասնակցում էին 3 դաշնություններ ներկայացնող 16 շախմատիստներ: Այդ մասին Cxid.info-ին հաղորդել են Շախմատի Լուգանի երկրամասային ֆեդերացիայում:

15 տուրերից հետո 13 միավորով միանձնյա առաջին տեղն է զբաղեցրել հայաստանյան մասնակից Դավիթ Գևորգյանը (1991թ. ծնվ.): Երկրորդ-երրորդ տեղերը 12.5-ական միավորով կիսել են միջազգային վարպետներ Ստանիսլավ Բլեդնովը Լուգանսկից և Վլադիմիր Պոլյակովը, որը ներկայացնում է Ստանիցա Լուգանսկայան:

Նշենք նաև, որ Սևերոդոնեցկում անցկացվել է ռապիդ-առաջնություն` նվիրված Ուկրաինայի Անկախության 20-ամյակին: Մրցաշարին մասնակցում էին 34 մարզիկներ, որոնք ներկայացնում էին Սևերոդոնեցկը, Լիսիչանսկը, Ռուբեժնոյեն և Կրեմեննայան: Առաջնությունն անցկացվում էր շվեյցարական 9-տուրանոց համակարգով` յուրաքանչյուր մասնակցին 15 րոպե մեկ պարտիայի համար սկզբունքով:

Համառ պայքարի արդյունքում 8 միավոր 9-ից գերազանց արդյունքով առաջին տեղը նվաճել է Անդրեյ Կասյանը Սևերոդոնեցկից: Երկրորդ-երրորդ տեղերը ընդամենը կես միավորի տարբերությամբ կիսել են Գեննադի Լյախովը և Անդրեյ Տատարնիկովը: Վետերաններից լավագույնը Օլեգ Երոֆեևն էր, երիտասարդներից` Ալեքսեյ Կոտլյարը Կրեմեննայայից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---