30 օգոստոսի 2011 - 10:30 AMT
Լիբիայի առաջնորդ Քադաֆիի ընտանիքը տեղափոխվել է Ալժիր

Արտաքսման մեջ գտնվող Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի կինը, ինչպես նաև երեխաները` երկու տղաները և աղջիկը, գտնվում են Ալժիրում: Այդ մասին օգոստոսի 29-ին մեջբերելով Ալժիրի ԱԳՆ-ն հաղորդում է տեղի APS գործակալությունը:

Գերատեսչության պաշտոնական հայտարարությունում, որը մեջբերում է գործակալությունը, ասվում է, որ Քադաֆիի կինը` Սոֆիան, դուստրը և երկու տղաները ժամանել են Ալժիր օգոստոսի 29-ին ժամը 8:45-ին` հատելով ալժիր-լիբիական սահմանը: Պաշտոնական հաղորդագրությունում Քադաֆիի գտնվելու վայրի մասին ոչ մի տեղեկություն չկա:

Ավելի վաղ հաղորդվում է, որ Քադաֆին նույնպես գտնվում է Ալժիրում: