30 օգոստոսի 2011 - 14:25 AMT
Լոնդոնն ընտրվել է «աշխարհի մայրաքաղաք»

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը կարելի է համարել «աշխարհի մայրաքաղաք» զարգացման 5 հիմնական չափանիշների, կենսամակարդակի որակի և միջազգային գործընթացների վրա ազդեցության տեսանկյունից: Նման եզրակացության է հանգել Economist հրատարակության Intelligent Life ամսագիրը` համեմատելով աշխարհի 9 քաղաքները, որոնք կարող էին հավակնել այդ կոչմանը:

Նյու Յորքը ետ է մնում Լոնդոնից մեկ կետով, Պեկինում չկան բավականաչափ արտասահմանցիներ, իսկ Վաշինգտոնը չի կարող համընդհանուր օրինակ ծառայել:

Հետազոտությունն անցկացվել է 9 քաղաքներում` Պեկին, Շանհայ, Տոկիո, Դելի, Մումբաի, Մեխիկո, Վաշինգտոն, Նյու Յորք, Լոնդոն: Սեպտեմբերին ամսագրի ընթերցողներին կառաջարկեն սեփական ընտրությունը կատարել:

Քաղաքները գնահատվել են 5 չափանիշների հիման վրա` իշխանություն և քաղաքական ազդեցություն, եկամուտ և բարեկեցություն, կրթություն, տնտեսական կապեր, մշակույթ: