30 օգոստոսի 2011 - 16:18 AMT
Հայաստանը նպատակ չի հետապնդում խախտել հրադադարը և չի արձագանքում հակառակորդի անկարգ կրակին

Հայաստանը նպատակ չի հետապնդում խախտել հրադադարը և չի արձագանքում հակառակորդի անկարգ կրակին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանն ըստ արժանվույն չի արձագանքում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներին: «Մենք միայն պատասխանում ենք դիպուկահարների գործողություններին»,- հայտնել է նախարարը` նկատելով, որ այս հարցում Ադրբեջանի վրա պետք է ճնշում գործադրեն այն միջազգային կառույցները, որոնք զբաղվում են հակամարտության կարգավորմամբ: Սեյրան Օհանյանը հաղորդել է նաև, որ Հայաստանի տարածքում 26 բնակավայր կա, որոնք հակառակորդի կրակի հասանելիության գոտում են գտնվում, որոնցից 20-ը` Տավուշի մարզում, մեկն Արարատի մարզում և հինգը Վայոց Ձորի մարզում: Ընդ որում, նա նկատել է, որ վերջին տարիներին պաշտպանության նախարարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այդ շրջանների պաշտպանությանը և անհրաժեշտության դեպքում կարձագանքի` նշելով, որ Հայաստանի ԶՈՒ հասանելիության գոտում Ադրբեջանի 30 բնակավայր կա: