30 օգոստոսի 2011 - 16:33 AMT
Հայաստանն առայժմ չի ծրագրում կրճատել կամ ավելացնել բանակում պարտադիր ծառայության ժամկետը

Այսօրվա դրությամբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի ծրագրում երկուսից մինչև մեկ տարի կրճատել կամ էլ ավելացնել բանակում պարտադիր ծառայության ժամկետը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով այն հարցին, որ Սփյուռքի ներկայացուցիչնորը, որոնք պատրաստ են կամավոր ծառայել հայկական բանակում, բազմիցս խնդրել են, որպեսզի իրենց համար կրճատեն ծառայության ժամկետը, Օհանյանն ասել է, որ նրանց համար որևէ հատուկ ծրագիր չի լինելու:

«Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ յուրաքանչյուր զորակոչին Հայաստանի մոտ 500 քաղաքացիներ, որոնք բնակվում են արտասահմանում, մասնավորապես` Ռուսաստանի հարավային մասում, Հայաստան են ժամանում հայրենիքում ծառայելու համար»,- ասել է Օհանյանը` հավելելով, որ այդ հարցին վերաբերող փոփոխությունները պետք է կատարվեն գործող օրենքի շրջանակում, առանց որևէ մեկի համար բացառության: