Հայաստանի նախագահ. Ադրբեջանի նոր արկածախնդրության պարագայում նրան կրկին խաղաղություն կպարտադրվի

Հայաստանի նախագահ. Ադրբեջանի նոր արկածախնդրության պարագայում նրան կրկին խաղաղություն կպարտադրվի

PanARMENIAN.Net - «Հարավային Սուդանը, տասնամյակներ տևած պայքարից հետո, ձեռք բերեց իր անկախությունը` հարստացնելով ինքնորոշման իրավունքի իրագործման համաշխարհային փորձը ևս մեկ նախադեպով: Արցախը այդօրինակ ելքը նույնպես անխուսափելի է»,- հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օգոստոսի 30-31-ին անցկացվող ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցության շրջանակներում:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ այսօր դեռևս չի կարող խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքորոշման մեղմացման մասին:

Նախագահը իր խոսքում նաև անդադարձավ Կազանի ձախողված հանդիպմանը՝ մատնանշելով Հայաստանի հետագա քայլերը. «Անկախ Ադրբեջանի ապակառուցողական վարքագծից, Հայաստանը, ինչպես և նախկինում, շարունակելու է իր ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության մեջ արտացոլված սկզբունքների հիման վրա կարգավորելու ուղղությամբ»: Սերժ Սարգսյանը միևնուն ժամանակ նշել է Հայաստանի դիրքորոշման հաստատակամության և հստակության մասին: «Մենք ունենք կարմիր գիծ, որ չենք կարող երբեք հատել»,- ասել է նախագահ:

Հանրապետության ղեկավարը հերթական անգամ նշել է, որ Ադրբեջանի ռազմատենչ ու հայատյաց վարքագիծն անընդունելի է, և մեր քայլերը կլինեն համարժեք: «Համոզված եղեք` նոր ռազմական արկածախնդրության պարագայում Հայաստանը չի վարանելու կրկին հակառակորդին խաղաղություն պարտադրել»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---