Մոսկվայում կայանալու է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Դմիտրի Նալբանդյանի ցուցահանդեսը

Մոսկվայում կայանալու է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Դմիտրի Նալբանդյանի ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-14-ը Մոսկվայի «Նովիյ մանեժ» պետական ցուցասրահում կայանալու է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան և պետական մրցանակների դափնեկիր, ակադեմիկոս Դմիտրի Նալբանդյանի աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կայանալու է Մոսկվայի օրվա շրջանակներում և նվիրվելու է նկարչի ծննդյան 105-ամյակին:

Ցուցահանդեսին ներկայացվելու են նկարչի բոլոր ժամանակակների և ժանրերի լավագույն նկարները: Ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն կունենան տեսնելու Ստալինի և Մաո Դզեդունի, Վորոշիլովի, Խրուշչյովի, Բրեժնեվի դիմանկարները, բնանկարներ նատյուրմորտներ և այլն:

Ցուցահանդեսում զետեղված են ինչպես նկարչի թանգարան-արվեստանոցի, այնպես էլ տարբեր ցուցասրահներում գտնվող աշխատանքները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---