Սերժ Սարգսյան. Հայաստանի ձայնն ավելի լսելի է դարձել միջազգային քաղաքական հարթակում

Սերժ Սարգսյան. Հայաստանի ձայնն ավելի լսելի է դարձել միջազգային քաղաքական հարթակում

PanARMENIAN.Net - Միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքերն ամրապնդվել են, իսկ ձայնն առավել լսելի է դարձել վերջին ժամանակներս: Այդ մասին հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ԱԳՆ կենտրոնական վարչակազմի և արտասահմանյան ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը: «Եվ, որ ամենակարևորն է, մեր տեսակետներն ու դիրքորոշումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին թե՛ մեր տարածաշրջանին առնչվող հարցերի, թե՛ միջազգային օրակարգի կարևոր խնդիրների վերաբերյալ»,- նշել է նախագահը: Նրա խոսքով, այդ ամենն արդյունք է ոչ միայն Հայաստանի վարած նախաձեռնողական և սկզբունքային արտաքին քաղաքականության, այլև երկրի ներսում ժողովրդավարական բարեփոխումների հաջող ընթացքի, «այդ բարեփոխումներն իրականացնելու մեր վճռականության և հետևողականության»:

Հանրապետության ղեկավարն իր խոսքում անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություն¬ներին, տարբեր երկրների և կազմակերպություն¬ների հետ մեր երկրի համագործակցության ներկա մակարդակին ու զարգացման հեռանկարներին, մի շարք ոլորտներում ՀՀ դիվանագիտական ներկայա¬ցուց¬չություններից ակտիվ, նպատակասլաց ու նախաձեռնողական աշխատանքի ակնկալիքներին, առկա մարտահրավերներին, նաև` սփյուռքի հետ աշխատանքին: «Ձեզանից յուրաքանչյուրին նշանակելիս ես հավատացել եմ, որ հենց դուք կարող եք լավագույնս ներկայացնել և պաշտպանել մեր երկրի շահերը կոնկրետ պետությունում կամ կազմակերպությունում: Հետևաբար ակնկալում եմ նաև բարձր պատասխանատվության դրսևորում ձեզ վստահված պատվաբեր առաքելության հանդեպ»,- ասել է նա:

Օգոստոսի 30-ից 31-ը Երևանում ընթանում է արտասահմանում հավատարմագրված հայ դիվանագետների ամենամյա հանդիպումը: Հանդիպման ընթացքում դիվանագետները կհանդիպեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ, ինչպես նաև ծրագրում են այցելել Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Սեպտեմբերի 1-ին դիվանագետները դասախոսություններ կկարդան Երևանի մի շարք համալսարաններում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---