3 մայիսի 2003 - 00:11 AMT
«CAUCASUS AIRLINES» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՎԵՐԹՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ԵՐԵՎԱՆԻ, ԲԱՔՎԻ ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻ ՄԻՋԵՎ
«Caucasus Airlines» ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Առկա» գործակալությունը, տեղեկացվում է Արտասահմանում մասնավոր ներդրումների հարցերով ամերիկյան կորպորացիան: Նրա նախագահ Պիտեր Վաթսոնի խոսքերով` կորպորացիան կտրամադրի ամերիկյան «Pacific International Holdings,Inc.» ընկերությանը 4,6 մլն դոլարի չափով վարկ երկու ինքնաթիռ ձեռք բերելու համար, որոնք կանոնավոր չվերթներ կիրականացնեն Երեւանի, Բաքվի եւ Թբիլիսիի միջեւ: Պ. Վաթսոնն ընդգծել է, որ «Կովկասում տնտեսական զարգացումը կախված է հուսալի տրանսպոտային հաղորդակցության առկայությունից»: Եվ այդ նախագծի իրականացումը կբացի նոր աշխատանքային տեղեր ու թույլ կտա ԱՄՆ եւ հարավ-կովկասյան տարածաշրջանի փոքր ձեռնարկությունների միջեւ կարգավորել տեխնոլոգիաների փոխանակումը: