Հոլանդիայի քաղաքական գործիչները կոչ են արել երկրի ԱԳՆ ղեկավարին ավելի խիզախ լինել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

Հոլանդիայի  քաղաքական գործիչները կոչ են արել երկրի ԱԳՆ ղեկավարին ավելի խիզախ լինել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

PanARMENIAN.Net - Նիդերլանդների քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները նամակ են հղել երկրի ԱԳՆ ղեկավար Ուրի Ռոզենտալին, գրում է Nouvelles d ‘Armenie:

Նամակում քաղաքական գործիչները մի քանի հարց են ուղղել Օսմանյան կայսրությունում 1915-ին տեղի ունեցած դեպքերը որպես Ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ: Քաղաքական գործիչները նախարարին հիշեցրել են, որ երկրի խորհրդարանն ավելի վաղ ընդունել է երաշխավորագիր Հայոց ցեղասպանության հարցը ԵՄ-Թուրքիա բանակցությունների օրակարգ մտցնելու մասին:

Հոլանդացի քաղաքական գործիչները հարցրել են Հաագայի արվարձանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կառուցելու կառավարության որոշման մասին:

Պատասխան նամակում նախարար Ռոզենտալը միայն նշել է, որ երկրի կառավարությունը չի աջակցում հուշահամալիրի շինարարության գաղափարը, որից հետո կուսակցությունների ներկայացուցիչները կոչ են աևել նախարարին արիություն հանդես բերել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---