WikiLeaks. Թուրքիան վերահսկում է արտերկրի ԶԼՄ-ները, որպեսզի բացառի Հայոց ցեղասպանության մասին հաղորդումներ

WikiLeaks. Թուրքիան վերահսկում է արտերկրի ԶԼՄ-ները, որպեսզի բացառի Հայոց ցեղասպանության մասին հաղորդումներ

PanARMENIAN.Net - WikiLeaks կայքը հրապարակել է գաղտնի փաստաթղթերի հերթակն փաթեթը, այդ թվում` Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռոսս Ուիլսոնի 2007թ. ապրիլի 20-ի հեռագիրը «Թուրքիան մտահոգված է «Ալ-Հուրրա» հեռուստաալիքով Հայոց ցեղասպանության մասին ծրագրով» խորագրով: Ինչպես նշվում է փաստաթղթում, Թուրքիայի ԱԳՆ առընթեր անվտանգության հարցերի բաժնի պետի տեղակալ Շաքիր Թորունլարը ապրիլի 18-ին ինստրուկցիայի համաձայն իր մոտ է կանչել դեսպանատան աշխատակիցներին, որպեսզի Թուրքիայի ԱԳՆ մտահոգությունը հայտնի Ցեղասպանության մասին հաղորդմամբ, որը, նրանց տեղեկությունների համաձայն, պետք է ցուցադրվեր իրաքյան «Ալ-Հուրրա» հեռուստաալիքով: «Թորունլարն ասել է, որ եթե դա կոմերցիոն ալիք լիներ գովազդատուներով, ապա ծրագրի հեռարձակումը հասկանալի կլիներ, սակայն «Ալ-Հուրրա»-ն ֆինանսավորվում է կոնգրեսի կողմից, որից հետո նշել է, որ ֆիլմի ցուցադրությունն ընտրվել է անհամապատասխան ժամանակ անհամապատասխան լսարանի համար»,- նշվում է փաստաթղթում:

Բացի դրանից, Պետքարտուղարության աշխատակիցը դեսպանի հետ հանդիպմանը նշել է, որ եթե նման բան հայտնվեր նաև թուրքական ԶԼՄ-ներում, ապա դա բացասական արդյունք կունենար: Դեսպանատան աշխատակիցները հաղորդել են, որ Վաշինգտոնում թուրքական լոբբին կապ ունի ծրագրի նախաձեռնողների հետ, որպեսզի այն «պատշաճ կերպով» ներկայացվի:

«Սակայն մենք ընդգծել ենք, որ այդ ամենը պետք է այնպես ներկայացվի, որպեսզի թվա, թե դա հեռուստաալիքի նախաձեռնությունն է եղել, այլ ոչ թե դեսպանատան կամ Պետքարտուղարության: Մենք մատնանշել ենք նաև, որ մամուլում խոսքի ազատության խնդիր կա` նշելով, որ նման խնդիրները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև Թուրքիան և Հայաստանը որոշակի քայլեր ձեռնարկեն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- նշում է նա:

Իր մեկնաբանություններում Ուիլսոնը նկատել է, որ Թուրքիայի ԱԳՆ ուշադրությունը ծրագրի մանրամասների հանդեպ խոսում է այն մասին, որ այդ երկրում դեռևս ցավով են վերաբերվում այդ հարցին: «Դա այն պրիզմաներից է, որի միջով նրանք նայում են աշխարհին, և այդպես շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև այդ խնդիրը լուծվի»,- ընդգծում է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---