Nokia 101 մոդելի մատչելի հեռախոսը Հայաստանում կվաճառվի հոկտեմբերից

Nokia 101 մոդելի մատչելի հեռախոսը Հայաստանում կվաճառվի հոկտեմբերից

PanARMENIAN.Net - Nokia-ն վերջերս հայտարարեց երկու նոր հեռախոսների՝ Nokia 101-ի և Nokia 100-ի թողարկման մասին։ Nokia-ն դրանք համարում է իր ամենամատչելի հեռախոսներն այսօրվա դրությամբ։

Ինչպես հայտնում էր Nokia-ի մամլո ծառայությունը Nokia 101-ը շուկայում կհայտնվի 2011-ի երրորդ եռամսյակին և կարժենա մոտ 35 ԱՄՆ դոլար, իսկ Nokia 100-ը 4-րդ եռամսյակին՝ արժենալով մոտ 30 դոլար։

Հայաստանի «Nokia» բջջային հեռախոսների կենտրոնի վաճառքի տնօրեն Վազգեն Բախշեցյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ Nokia 101 մոդելի հեռախոսը Հայաստան կհասնի 2011-ի հոկտեմբեր ամսին և կվաճառվի մատչելի գնով՝ մինչև 20 000 դրամ։ Ըստ Վազգեն Բախշեցյանի՝ Nokia 100-ը դեռևս չի սպասվում Հայաստանում։

Nokia 101-ը Nokia-ի 5-րդ երկակի SIM հեռախոսն է։ Երկակի SIM ֆունկցիան հնարավորություն է տալիս միանալ երկու տարբեր բջջային ցանցերի՝ ստանալով զանգեր և կարճ հաղորդագրություններ։ FM ռադիոյից բացի Nokia 101-ն ունի ներկառուցված MP3 նվագարկիչ և ունի հնարավորություն ավելացնելու մինչև 16 Գբ միկրոSD քարտի հիշողություն։

Nokia 100-ը բոլոր նրանց համար է, ովքեր սիրում են պարզություն, մատչելիություն, ինչպես նաև երկարատևություն։ Այն ունի շատ պարզ պատկերակներ (icon)։ Պարունակում է նաև FM ռադիո։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---