
Օգոստոսի 31-ին, տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը, որը վարել է Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Վերջինս հայտնել է «Հայկական ժամանակին», որ քաղխորհուրդը միաձայն հավանություն է տվել իշխանության հետ բանակցությունները առկախելու մասին ընդդիմության պատվիրակության կողմից ընդունված որոշմանը, քննարկել է ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Կոնգրեսի սեպտեմբերյան ռազմավարությունը, մասնավորապես սեպտեմբերի 9-ից սկսվող հանրահավաքային սեզոնի կազմակերպման հարցը:
Ներկայացվել են տարբեր առաջարկներ, թե ինչպես ավելի ճիշտ կազմակերպել հանրահավաքային արշավը: Լևոն Զուրաբյանը հաղորդել է, որԼևոն Տեր-Պետրոսյանը չի վարել Կոնգրեսի քաղխորհրդի նիստը, քանի որ պատրաստվում է սեպտեմբերի 9-ի հանրահավաքին: