1 սեպտեմբերի 2011 - 12:22 AMT
Օլեգ Աղասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Օլեգ Աղասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ՝ հինգ տարի ժամկետով:

Օլեգ Աղասյանը ծնվել է 1960 թվականին: Աշխատել էԵրևանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ որպես, լաբորանտ, ստաժոր-հետազոտող, ապա1984-1988թթ. «Ռելե» հայկական արտադրական միավորումում՝ որպես ինժեներ-տեխնոլոգ:1988-1991թթ. «ՍԻՐԵՆԱ» փոքր պետական ձեռնարկությունում եղել է սեկտորի վարիչ, բաժնի պետ, գլխավոր ինժեներ:1992թ. «ԱՊՐԻԿՈՏ» փոքր ձեռնարկությունում ստանձնել է գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնըը:1995թ.-ից առ այսօր ՀՀ կենտրոնական բանկի Վճարահաշվարկային համակարգերի զարգացման վարչության պետ է, ՀՀ ԿԲ աշխատակազմի ղեկավար:

Օլեգ Աղասյանը հանդիսանում է տնտեսագիտության թեկնածու: