1 սեպտեմբերի 2011 - 12:35 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի արդարադատության նախարարը հանդիպել է բանակում զոհված զինվորների ծնողների հետ

Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հանդիպել է բանակում զոհված զինվորների ծնողների հետ, որոնք բողոքի ակցիա են անցկացնում Հայաստանի կառավարության շենքի մոտ: Հանդիպման ընթացքում նախարարը հայտարարել է, որ մտահոգված է ստեղծված իրավիճակով, սակայն արդարադատության նախարարության գործառույթների մեջ չեն մտնում դատական գործընթացները: Նրա խոսքով, իրենք կարող են դա անել միայն դատավճիռ կայացնելուց հետո:

Միաժամանակ Թովմասյանը նշել է, որ նա առաջինն է շահագրգռված նրանում, որպեսզի երկրում արդարադատությունը գործի: Նա նաև նշել է, որ նման միջադեպեր տեղի են ունենում ոչ միայն բանակում, այլ նաև առօրյա կյանքում: «Սպայական կազմը ձևավորվում, դրա վերջնական ձևավորման համար ժամանակ է պետք»,- ասել է նախարարը:

Հայաստանի կառավարության շենքի մոտ տեղի է ունենում «Բանակն առանց սպանությունների» ՀԿ-ի բողոքի ակցիան, որին միացել են բանակում սպանված զինվորների ծնողները:

ՖՈՏՈՇԱՐՔ