Ռուսաստանը հուսով է, որ Լիբիայի նոր իշխանությունները կկատարեն Քադաֆիի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ճանաչել է Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը որպես գործող իշխանություն: «Ռուսաստանի Դաշնությունը ճանաչում է Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը որպես գործող իշխանհություն և նշում է նրա կողմից հռչակված բարեփոխումների ծրագիրը, որը նախատեսում է նոր Սահմանադրության մշակում, համընդհանուր ընտրությունների անցկացում և կառավարության ձևավորում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում: Նշվում է նաև, որ «մեր երկիրը Լիբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1955-ի սեպտեմբերի 4-ին և երբեք չի խզել դրանք, անկախ նրանից, թե ինչ կառավարություն է գտնվել Տրիպոլիում իշխանության ղեկին»: ԱԳՆ-ում նաև նշել են, որ Ռուսաստանը հույս ունի, որ Լիբիայի նախկին ղեկավարության հետ ձեռք բերված համաձայնագրերը շարունակում են գործել և բարեխղճորեն կատարվելու են նաև նոր իշխանությունների օրոք:

Լիբիայում փետրվարի կեսերին սկսվել են զանգվածային ցույցեր երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի հեռանալու պահանջով, որոնք վերածվել են զինված դիմակայության կառավարական և ապստամբ ուժերի միջև: Այդ դիմակայության զոհերի թիվը տարբեր տվյալներով կազմում է 1000 հոգի:

Ապստամբների ջոկատները ՆԱՏՕ-ի ավիացիայի աջակցությամբ օգոստոսի 22-ին գրավել են մայրաքաղաք Տրիպոլիի մեծ մասը, կառավարական զորքերի վերջին ապաստանը` Բաբ ալ Ազիզիա թաղամասը, որտեղ գտնվում է Քադաֆիի նստավայրը: Նրա ճակատագրի մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Նրան բռնելու համար հայտարարվել է 1.7 մլն դոլար պարգևատրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---