Հայաստանի ոստիկանապետը թույլ չի տա «մութ ուժերին» խաղալ իր հեղինակության հետ

Հայաստանի ոստիկանապետը թույլ չի տա «մութ ուժերին» խաղալ իր հեղինակության հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանն այսօր հայտարարել է լրագրողներին, որ պաշտոնանկության մասին դեռևս ոչ մի խոսք չի եղել: «Ես կատարում եմ իմ աշխատանքը , և նման տրամադրվածություն կամ աժիոտաժ չկա: Չեմ կարող հասկանալ, թե որտեղից են այդ խոսակցությունները»,-ասել է նա:

Նման լուրեր հայտնվեցին ԶԼՄ-ներում, երբ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը աշխատանքից հեռացրեց ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանին ճանապարհային ոստիկանությունում բենզինի խոշոր չափերի յուրացման փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Օհանյանին կասկածում են ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3 մասի 1 կետով և 308 հոդվածի 2 մասով սահմանված զանցանք կատարելու մեջ:

Ալիկ Սարգսյանը հիշեցրել է, որ իր նշանակումից երեք օր անց արդեն ԶԼՄ-ներում պարբերաբար տեղեկատվություն է հայտնվում իր հրաժարականի մասին: «Ես հասկանում եմ, որ դրա ետևում կանգնած են մարդիկ, ուժեր, որոնք ցանկանում են անվստահության մթնոլորտ ստեղծել, առաջին հերթին մեր համակարգում, երկրորդ հերթին՝ հանրության շրջանում»,-ասել է նա: «Չգիտեմ, թե որքանով լուրջ է հարկավոր վերաբերվել դրան, սակայն, մինչ այժմ ես հումորով եմ վերաբերվել, իսկ այժմ արդեն անտարբեր եմ: Հանգիստ եղեք, երբ գա հրաժարականի օրը, երբ ես համարեմ, որ կա դրա անհրաժեշտությունը, ես հրաժարական կտամ: Դեռևս նման անհրաժեշտություն ես չեմ տեսնում, երկրի ղեկավարությունը պետք է որոշի, կշարունակեմ ես աշխատել իմ տեղում թե ոչ, ոչ թե այն «մութ ուժերը», որոնք դավեր են նյութում իմ հեղինակությունը խաթարելու համար»,-հավելել է նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---