Հայաստանի հավաքականը դեռ ի զորու է դուրս գալ EURO-2012 ընտրական խմբից, կարծում է Հենրիխ Մխիթարյանը

Հայաստանի հավաքականը դեռ ի զորու է դուրս գալ EURO-2012 ընտրական խմբից, կարծում է Հենրիխ Մխիթարյանը

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականը նախատեսում է հաղթել մնացած բոլոր չորս խաղերում և դուրս գալ EURO-2012 ընտրական խմբից: Այդ մասին «Շախտյոր» ՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Անհնար ոչինչ չկա: Մենք գործադրելու ենք բոլոր ջանքերը յուրաքանչյուր խաղում հաղթելու համար, իսկ հետո արդեն մտածելու ենք խմբից դուրս գալու մասին»,- ասել է նա: Ինչ վերաբերվում է սեպտեմբերի 2-ին կայանալիք Հայաստան-Անդորրա խաղին, ապա Մխիթարյանի խոսքով, «պատրաստվում ենք լավագույնս հանդես գալ Անդորրայի հավաքականի հետ խաղում և հասնել մեզ համար դրական արդյունքի»: Նա նաև նշել է, որ Երևանում Անդորրայի նկատմամբ տարած 4:0 հաշվով հաղթանակն այդքան հեշտ չէր, որքան թվում է, քանի որ «անդորրացիները կարողանում են պաշտպանվել և լավ են գործում հակագրոհներում»: «Կարծում եմ, որ Անդորրայի համար ավելի դժվար կլինի, քանի որ նրանք խաղում են սեփական հարկի տակ, ուստի մենք փորձելու ենք հնարավորինս արագ գոլ խփել, որպեսզի հետո հեշտ լինի և մենք քիչ նյարդայնանանք»,- ասել է նա:

Հայաստանի հավաքականը հանդես է գալիս Ռուսաստանի, Իռլանդիայի, Սլովակիայի, Մակեդոնիայի և Անդորրայի հավաքականների հետ ԵԱ 2012-ի ընտրական մրցաշարի B խմբում, որը տեղի է ունենալու Ուկրաինայում և Լեհաստանում: Հայաստանի հավաքականը 6 խաղերից հետո ունի 8 միավոր և խմբում զբաղեցնում է 4-րդ տեղը: 13 միավորով խմբի առաջատարներն են Ռուսաստանի, Իռլանդիայի և Սլովակիայի հավաքականները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---