Աշխարհում կա ավելի քան 215 միլիոն գրանցված դոմեն անուն

Աշխարհում կա ավելի քան 215 միլիոն գրանցված դոմեն անուն

PanARMENIAN.Net - Verisign ընկերությունը, որը հանդիսանում է .com և.net դոմենային տիրույթների գլոբալ ռեգիստր, հրապարակել է իր վերջին ուսումնասիրությունը դոմենների մասին։ Այս մասին հաղորդում է Domainnamenews-ը։2011-ի 2-րդ եռամսյակը եզրափակվել է աշխարհում գրանցված ավելի քան 215 միլիոն դոմեն անունով, ինչը 5,2 միլիոն դոմենով աճել է առաջին եռամսյակի համեմատ։

Իսկ երկրների կոդով դոմենային տիրույթներում (ccTLDs) գրանցված են 85 միլիոն դոմեն անուն։

2011-ի 2-րդ եռամսյակում .com և .net տիրույթում գրանցված դոմենները գերազանցում են 110 միլիոնը։

Իսկ ըստ աշխարհագրական դոմենային տիրույթների՝ թոփ տասնյակը գլխավորում է .com (կոմերցիոն) տիրույթը։ 2-րդ տեղում է՝ .de- ն (Գերմանիա), 3րդ՝ .net (ցանց), 4-րդ՝ .uk (Մեծ Բրիտանիա), 5-րդ՝ .org (կազմակերպություն), 6-րդ .info (տեղեկություն), 7-րդ՝ .nl (Նիդեռլանդներ), 8-րդ .cn (Չինաստան), 9-րդ՝ .eu (Եվրոպա) և վերջում միայն .ru (Ռուսաստան)։

Ըստ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի տվյալների Հայաստանում .am դոմենային տիրույթում գրանցված են 16 հազար դոմենային անուններ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---