1 սեպտեմբերի 2011 - 17:07 AMT
Սեպտեմբերի 1-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 367.50 դրամ

Սեպտեմբերի 1-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 367.50 դրամ` օգոստոսի 31-ի համեմատ նվազելով 0.05 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 525.45 դրամ` նվազելով 5.44 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 12.68 դրամ` նվազելով 0.04 կետով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում սեպտեմբերի 1-ին տարադրամի առք և վաճառք չի կայացել: