Samsung-ը ներկայացրել է նոր պլանշետ և նոր սմարթֆոն

Samsung-ը ներկայացրել է նոր պլանշետ և նոր սմարթֆոն

PanARMENIAN.Net - Բեռլինում անցկացվող IFA (Internationale Funkausstellung Berlin) ցուցահանդեսի ժամանակ Samsung ընկերությունը ներկայացրել է նոր Samsung Galaxy Tab 7.7-ը և Galaxy Note սմարթֆոնը։ Այս մասին հաղորդում է Mashable-ը։

Նոր Galaxy Tab 7.7-ն աշխատում է Android 3.2-ով, ունի 7.7 դյույմ Super AMOLED WXGA էկրան, 1.4 GHz երկակի պրոցեսոր, 16/32/64 Գբ հիշողություն, ինչպես նաև 3 և 2 մեգապիքսել տեսախցիկներ։ Կապի ֆունկցիաներից այն ունի Wi-Fi անլար ինտերնետ ցանցին միանալու հնարավորություն, Bluetooth 3.0 ֆայլեր ստանալու և փոխանցելու համար, ինչպես նաև GPS համակարգ։ Եվ այս ամենտ ընդամենը 335 գրամում։ Galaxy Tab 7.7-ով նաև հնարավոր է դիտել HD տեսահոլովակներ, բացի դրանից պլանշետը կարող է ծառայել որպես հեռակառավարման վահանակ Samsung հեռուստացույցների համար։

Galaxy Note սմարթֆոնը 5.3 դյույմ է, աշխատում է Android 2.3 օպերացիոն համակարգով։ Սմարթֆոնն ունի պլանշետային հատկություններ։ Օրինակ՝ այն ունի նկարելու և նոթեր գրելու գրիչ։ Galaxy Note-ն ունի WXGA Super Amoled էկրան, 1 GB օպերատիվ հիշողթյուն (RAM), 16/32 GB հիշողություն և 8 մեգապիքս տեսախցիկ։ Սմարթֆոնը կշռում է ընդամենը 176 գրամ։ Samsung-ը պլանավորում է թողարկել սմարթֆոնի ևս երկու տարբերակ։ Թե որքան կարժենան և երբ հասանելի կլինեն վաճառքի համար այս երկու սարքերը Samsung դեռևս չի հայտնել։

Նյութեր թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---